Մխչյան գյուղում 37-ամյա վարորդը «05»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ կա վիրավոր․ Shamshyan.com
Երեկ՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Հայրապետ Բ․-ն իր վարած VAZ 2105 մակնիշի ավտմեքենայով Մխչյան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հայրապետ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










