«Մերգելյանի» պուրակը վերածվել էր հանրային շահը մասնավոր շահին ստորադասելու օրինակի, ներկայացնում ենք պուրակի վերակառուցման ծրագրի երկու տարբերակները․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար

13:25 • 26.06.23

Ձեր քննարկմանն ենք ներկայացնում «Մերգելյան» պուրակի վերակառուցման ծրագրի երկու տարբերակները։ 

Ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը․ 

««Մերգելյանի» պուրակը վերածվել էր հանրային շահը մասնավոր շահին ստորադասելու օրինակի․ անկանոն կառուցված անշուք սրճարաններ, հնամաշ և անվտանգության տեսանկյունից կասկածելի ատրակցիոններ, զավթված համայնքային տարածք։

Երևանի քաղաքապետարանն այժմ իրականացնում է պուրակի վերակառուցման ծրագիրը։

Ձեր քննարկմանն ենք ներկայացնում պուրակի վերակառուցման ծրագրի երկու տարբերակները»։