Հուլիսի 1-ից Երևանում կգործարկվի միանգամից 9 ավտոբուսային երթուղի (տեսանյութ)

13:53 • 26.06.23

Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրով «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսային երթուղիներով: Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից, առանձին երթուղիների ուղեգծեր փոփոխվել են:

Երթուղիները կսպասարկվեն «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» շարժակազմերով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հուլիսի 1-ից Երևանում կգործարկվի միանգամից 9 ավտոբուսային երթուղի (տեսանյութ)