Սուրեն Պապիկյանը զորակոչի կապակցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան (լուսանկարներ)

16:01 • 26.06.23

2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Պաշտպանության նախարարը շնորհավորել է սպայակազմին և զինակոչիկներին՝ ԶՈՒ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ:

Նախարար Պապիկյանը հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից:

Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին` գործընթացը պատշաճ և թափանցիկ անցկացնելու համար»:

 Հնարավոր է սա 3 people նկարն է

Հնարավոր է սա 6 մարդ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 6 մարդ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 3 people նկարն է

Հնարավոր է սա 6 մարդ and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 9 people նկարն է

Հնարավոր է սա 5 people նկարն է

Հնարավոր է սա 9 people նկարն է

Հնարավոր է սա 4 people նկարն է

Հնարավոր է սա 7 people նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ and սովորող մարդիկ նկարն է

 

Սուրեն Պապիկյանը զորակոչի կապակցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան (լուսանկարներ)