Ինչն է Պրիգոժինին դրդել դադարեցրել առաջախացումը դեպի Մոսկվա. The Telegraph
Ռուսական հետախուզական ծառայությունները սպառնացել են վնասել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության առաջնորդների ընտանիքներին այն ընթացքում, երբ ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը շարժվում էր դեպի Մոսկվա և դեռ չէր չեղարկել իր առաջխաղացումը: Ինչպես գրում է The Telegraph-ը, այս են վկայում Մեծ Բրիտանիայի անվտանգության աղբյուրները:
Ընդ որում, ըստ տվյալների՝ «Վագներ»-ն ունեցել է ընդամենը 8000 մարտիկ, այլ ոչ թե հայտարարված 25.000-ը, ինչը նշանակում է, որ այն հավանական պարտություն կկրեր Ռուսաստանի մայրաքաղաքը գրավելու ցանկացած փորձի ժամանակ:
Վերլուծությունն անդրադառնում է առեղծվածին առ այն, թե ինչու է Պրիգոժինը դադարեցրել իր ապստամբական երթը դեպի Մոսկվա, երբ մայրաքաղաք հասնելուն ընդամենը մի քանի ժամ էր մնացել: Առայժմ մնում են ենթադրություններ այն մասին, թե ինչ պաշտոնական գործարք է կնքվել կողմերի միջև, եթե, իհարկե, նման բան եղել է:
The Telegraph-ի հոդվածում նշվում է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ կփորձի «Վագներ»-ի մարտիկներին ձուլել ռուս զինվորականների մեջ:
Կրեմլը շաբաթ հայտարարել է, որ Պրիգոժինը կմեկնի Բելառուս՝ դավաճանության մեղադրանքով ներում ստանալու դիմաց։ Պրիգոժինի կողմից Կրեմլից առաջարկի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի եղել: Անհասկանալի է նաև՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կշարունակի պաշտոնավարե՞լ, թե՞ պաշտոնանկ արվի, ինչպես պահանջում էր Պրիգոժինը:










