Պուտինն ու Ռայիսին քննարկել են Անդրկովկասում կայունության ապահովումը. Կրեմլ

16:39 • 26.06.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել են Կրեմլում։

Կողմերն անդրադարձել են միջազգային օրակարգի որոշ հարցերի, այդ թվում՝ Անդրկովկասում կայունության ապահովմանը և սիրիական կարգավորմանը։

Իրանի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը հունիսի 24-ի իրադարձությունների կապակցությամբ։

 

Պուտինն ու Ռայիսին քննարկել են Անդրկովկասում կայունության ապահովումը. Կրեմլ