Եվրապատգամավոր Մերլե Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը

10:40 • 27.06.23

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և Երևանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը երեկ այցելել են Ջերմուկում գտնվող Եվրոպական դիտորդական առաքելության օպերատիվ կենտրոն։ 

Այն բանից հետո, երբ եվրոպացի դիտորդները ներկայացրել են ներկա իրավիճակը, պատվիրակությունը միացել է Երասխում պարեկությանը՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան միկրոբլոգում:

ImageImage

Եվրապատգամավոր Մերլե Սպելերբերգը և Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը մասնակցել են Երասխում ԵՄ պարեկությանը