Կյանքն առանց պատերազմի ամենօրյա աշխատանքի արդյունք է. Լուկաշենկո

11:40 • 27.06.23

Կյանքն առանց պատերազմի ամենօրյա աշխատանքի արդյունք է, որը միշտ չէ, որ տեսանելի է, բայց ահռելի ջանքեր է պահանջում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բարձրաստիճան սպաներին ուսադիրներ հանձնելու արարողության ժամանակ, հայտնում է ԲելՏԱ-ն։

«Ժամանակակից բելառուսները բախտ են ունեցել ծնվել և ապրել խաղաղ երկնքի տակ: Բայց մենք՝ որպես զինվորականներ, լավ գիտենք, որ առանց պատերազմի կյանքն ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք է: Դա միշտ չէ, որ տեսանելի է, բայց վիթխարի ջանքեր է պահանջում՝ երբեմն վտանգելով կյանքը»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ բելառուսները գիտեն, թե ինչպես պաշտպանել իրենց հողը:

«Մեր սերունդն իր ուժի փորձության միջով է անցնում: Մենք առաքելություն ունենք փրկելու խաղաղությունը, որը նվաճվել է միլիոնավոր հերոսների, մեր հայրերի և պապերի կյանքերի գնով: Սա նշանակում է միայն մեկ բան. մենք պետք է ավելի ուժեղ լինենք, քան այն սպառնալիքը, որը նորից կախված է մեր հողի վրա: Եվ նորից Արևմուտքից: Ինչպես տեսնում եք, պատմությունը կրկնվում է: Երբ խոսում եմ ուժի մասին, վերջին բանը, ինչի մասին ես մտածում եմ, տեխնիկական հնարավորություններն են: Դրանք կան: Եվ մենք դա քաջ գիտակցում ենք», - ասելն է Լուկաշենկոն:

Կյանքն առանց պատերազմի ամենօրյա աշխատանքի արդյունք է. Լուկաշենկո