Բանակն ինձնից «չէ» բառը չի՜ լսել, «ՍՈՒ» են ուզել՝ ստացել են, կոչում, փող, զենք՝ ստացել են․ Փաշինյան

11:15 • 27.06.23

Բանակն ինձնից «չէ» բառը չի՜ լսել, «ՍՈՒ» են ուզել՝ ստացել են, կոչում, փող, զենք՝ ստացել են։

Սա արձանագրում չէ, որը ուղղակի ի գիտություն է ընդունվել: 2018 թվականից հետո ես որդեգրել եմ հետևյալ քաղաքականությունը՝ ամեն ինչ բանակի համար:

Ասել է Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին:

«Մարտունակության մասին եղել են քննարկումներ, և ես, ներառյալ 2020 թվականի օգոստոսը. ստացել եմ հավաստիացում, որ շատ դժվար է լինելու, բայց Զինված ուժերը և Պաշտպանության բանակը իրենց առաջ դրված խնդիրը կատարելու են:

Արդեն 2019 թվականին էականորեն բարձրացել է բանակում պայմանագրային զինծառայողների աշխատավարձը, իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ»,-ասել է նա:

Փաշինյանը նաև անդրադարձել է այն խոսակցությունների, թե ինքը վարչապետ դառնալուց հետո փոխել է սպառազինությոան պլանը:

«Շատ է խոսվում այն մասին, թե իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են: Ոչ մի բան չի փոխվել, այլ նոր տեխնիկա է ձեռք բերվել:

Բացառված է, որ որևէ մեկը հիշի դեպք, որ բանակը կառավարության առաջ դրել է որևէ խնդիր ու այդ խնդիրը չի լուծվել այն պատճառով, որ փող չկա»,-ասել է նա:

Վարչապետը նաև ասել է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի քննարկվել:

«Ընդհակառակը, մեր քննարկումը եղել է այն, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է շատ ծանր հետևանք ունենալ առաջին հերթին հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»,-ասել է Փաշինյանը:

Բանակն ինձնից «չէ» բառը չի՜ լսել, «ՍՈՒ» են ուզել՝ ստացել են, կոչում, փող, զենք՝ ստացել են․ Փաշինյան