Դրանում արտաքին հետք եմ տեսնում․ Նիկոլ Փաշինյանը՝ 2021թ-ին ԶՈՒ ԳՇ-ի կողմից՝ իր հրաժարականը պահանջելու մասին

13:46 • 27.06.23

Արդյո՞ք ես այդ պրոցեսների մեջ արտաքին հետք տեսնում եմ, թե ոչ, ես կարող եմ ասել՝ այո, որպես վարկած, տեսնում եմ։

Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2021թ-ի փետրվարի 25-ին զինվորականների կողմից իր և կառավարության հրաժարականը պահանջելու հանքամանքին։

Փաշինյանի կարծիքով շատ զինվորականներ միացել են այդ հայտարարությանը հրամանի ազդեցության տակ։

«Եկեք չմոռանանք, որ խոսքը զինվորական կառույցի մասին է, որքան էլ դա զինվորական ծառայության տրամաբանության մեջ չէ, գոյություն ունի զինվորական  սուբորդինացիա, այս իրավիճակն էլ պետք է հաշվի առնել։

 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո ինչ-որ պրոցեսներ են գնացել, որոնք խաթարել են իմ վստահությունը, չեմ էլ բացառում, որ երկուստեք է եղել։ Ես գիտեմ ինչն է եղել պատճառը, որ գործողություններն են եղել պատճառը, որ ես վստահության խաթարում եմ ունեցել։ Բայց անկեղծ ասած դժվարանում եմ ասել, թե իմ որ գործողություն է իմ հանդեպ վստահության խաթարում առաջացրել մեր զինվորականության կողմից։ Չեմ տեսնում իմ կողմից նման գործողություն»,- ասաց Փաշինյանը։ 

Դրանում արտաքին հետք եմ տեսնում․ Նիկոլ Փաշինյանը՝ 2021թ-ին ԶՈՒ ԳՇ-ի կողմից՝ իր հրաժարականը պահանջելու մասին