Պարեկները բիրտ ուժ են կիրառել ՌԴ քաղաքացուհի վարորդի նկատմամբ, «նեղ» ձեռնաշղթայել նրան․ փաստաբան (լուսանկարներ)

09:36 • 27.06.23

Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել և «նեղ» ձեռնաշղթայել ՌԴ քաղաքացուհի վարորդի նկատմամբ, ում անհիմն կանգնեցրել են ամրակապված չլինելու պատրվակով:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը․

«Խոշտանգումների դեմ պայքարի միջազգային օրն ամփոփում ենք հերթական խոշտանգման դեպքով:

Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել և «նեղ» ձեռնաշղթայել ՌԴ քաղաքացուհի վարորդի նկատմամբ, ում անհիմն կանգնեցրել են ամրակապված չլինելու պատրվակով:

Գտնվում ենք «չարաբաստիկ» Կենտրոն բաժնում: Ահազանգել ենք ՄԻՊ գրասենյակ: Կանչվել է շտապօգնության մեքենա»,-գրել է փաստաբանը: