Արցախի Հանրապետության արտգործնախարարն ընդունել է ԵԽԽՎ նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ռընե Ռուքեին

15:33 • 27.06.23

Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամակամության շրջանակի անդամ Ռընե Ռուքեին։

Արցախի Արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ Արցախի հանդեպ մշտական ուշադրության ու Ֆրանսիա-Արցախ բարեկամական կապերի շարունակական ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հաղթահարման հնարավորությունները և հումանիտար բնույթի մի շարք հարցեր։

Արցախի Հանրապետության արտգործնախարարն ընդունել է ԵԽԽՎ նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ռընե Ռուքեին