Թաիլանդում 5 ցուցարար կարող է մահապատժի դատապարտվել՝ թագուհու ավտոշարասյան ընթացքը խոչընդոտելու համար

16:42 • 27.06.23

Թաիլանդում հինգ ցուցարար կարող է մահապատժի դատապարտվել՝ 2020-ին հանուն ժողովրդավարության երթի ժամանակ թագուհու ավտոշարասյան ընթացքը խոչընդոտելու համար։

Ինչպես գրում է Daily Mail-ը, վերջին տարիներին հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել ուսանողների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ, սակայն հինգ մեղադրյալը միակն են, որ մեղադրվում են Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի խախտման համար, որի պարագայում հնարավոր է մահապատիժ:

Թաիլանդում գործող օրենքն արգելում է «թագուհու, ժառանգորդի ազատությանը վնաս պատճառելու գործողությունը»:

Ինչ վերաբերում է բուն միջադեպին, ապա այդ օրը հարյուրավոր ցուցարարներ երթով շարժվել են դեպի Թաիլանդի վարչապետի գրասենյակ, իսկ այդ ժամանակ թագավորական ավտոշարասյունը լիմուզինով, որում եղել են թագուհի Սութիդան և նրա անչափահաս որդին՝ արքայազն Դիփանգկորն Ռասմիջոտին,  գտնվել են նույն ճանապարհին:

Այդ օրվա տեսանյութերում երևում է, որ թագուհու մեքենայի նկատմամբ ակնհայտորեն սպառնալից պահվածք չկա: Ամբոխից լսվում են բարձր, բայց հիմնականում անորոշ բղավոցներ, երբ ավտոշարասյունը, ամուր պաշտպանված ոստիկանության աշխատակիցների կողմից, դանդաղորեն անցնում է ճանապարհով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ հինգ մեղադրայլները ցուցարարներին հորդորել են արգելափակել ավտոշարասյունը: Դրանում նաև ասվում է, որ նրանք ծեծկռտուք են սարքել ոստիկանների հետ, ովքեր ապահովում էին մեքենայի ճանապարհը:

Associated Press-ին տված վերջին հարցազրույցում Ֆրենսիսը հերքել է, որ գիտեր, որ թագավորական ավտոշարասյունը մոտակայքում է լինելու և ասել է, որ կոչ է արել մարդկանց հեռանալ թագուհու մեքենայից:

Queen Suthida, wife of King Maha Vajiralongkorn appears to look out in shock as her motorcade drives through a pro-democracy rally in Bangkok on October 14, 2020Protesters hold up a banner and the three-finger salute during an anti-government rally in Bangkok, October 14, 2020Hundreds of anti-government protesters take to the streets in mass protests on on the 47th anniversary of the 1973 student uprising, in Bangkok, Thailand, October 14, 2020A police officer reacts to clashes between pro-democracy demonstrators and royalists during a Thai anti-government mass protest

Թաիլանդում 5 ցուցարար կարող է մահապատժի դատապարտվել՝ թագուհու ավտոշարասյան ընթացքը խոչընդոտելու համար