Հայտնաբերվել է ԱՄՆ դեսպանատան կեղծ համարանիշներով BMW X5․ Shamshyan.com

12:43 • 28.06.23

Հունիսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում BMW X5 մակնիշի ավտոմեքենա է շրջում, որի վրա տեղադրված դիվանագիտական համարանիշները կեղծ են։

Իրավապահները վարորդին՝ կեղծիք կատարելու կասկածանքով տեղափոխում են Ոստիկանության Մալաթիայի բաժին։

Արդեն տեղում վարորդը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Պետրոսյանը հայտնում է, որ ԱՄՆ դեսպանատան 01 D 011 AM համարանիշները, որոնք կեղծ են, գտնվում են իր ավտոմեքենայի բեռնախցիկում։

Հայտնաբերվել է ԱՄՆ դեսպանատան կեղծ համարանիշներով BMW X5․ Shamshyan.com