Հրդեհի ահազանգ Տիչինայի փողոցում

22:10 • 28.06.23

Հունիսի 28-ին, ժամը 21։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա փողոցի «Defanse housing» կիսակառույց շենքերից մեկի երկրորդ և երրորդ հարկերում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհի ահազանգ Տիչինայի փողոցում