Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրենին․ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

12:45 • 28.06.23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարևորել է Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև սերտ համագործակցությունն ու դրա հետագա զարգացումը: Մասնավորապես, կարևորել է փոխգործակցությունը հանցավորության, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում, տեղեկատվության փոխանակման ոլորտներում:

Քեթրին դը Բոլը գոհունակություն է հայտնել հայաստանյան գործընկերների հետ համագործակցության մակարդակից և վստահություն հայտնել, որ այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ գործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրենին․ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր