Փողոցից եկել են մարդիկ և փողոցային լեքսիկոնով խոսում են ԱԺ ամբիոնից. Հովհաննես Գալստյան (տեսանյութ)
Ազգային ժողովը շատ հին ավանդույթներ ու արմատներ ունի: Հռետորը, որը խոսում է ԱԺ ամբիոնից պետք է տիրապետի մի քանի կանոնների, առաջինը՝ նրա խոսույթի մեջ պետք է լինի բուն նյութը, երկրորդը՝ լեզվամտածողությունը, երրորդը՝ հիմքերը, փաստերը, հղումները, չորրորդը՝ արտիստիզմը: ԱԺ-ն պետք է ձևավորի խոսույթի բարձր մակարդակ, և ազդի փողոցային լեզվի վրա:
Tert.am-ի հետ զրույցում ասել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը:
«Այն ինչ տեղի է ունենում մեր ԱԺ-ում, ճիշտ հակառակն է: Փողոցից եկել են մարդիկ և փողոցային լեքսիկոնով խոսում են Ազգային Ժողովի ամբիոնից: Ոչ թե փողոցային լեզվի մակարդակն են բարձրացնում, այլ փողոցային լեզուն բերել են ու Ազգային Ժողովն են ապականում»,-ասել է նա:
Հովհաննես Գալստյանը կարծում է, որ հնարավոր է միտումնավոր են անում, որպեսզի թեքեն ուշադրությունը:
«Պետք է հասկանանք, որ ամեն մարդու բան չէ ԱԺ ամբիոնից խոսելը, ամեն մարդու պետք չէ մոտ թողնել ԱԺ ամբիոնին:
Մեր ԱԺ-ում կա երկու կողմ՝ դիմությունը և ընդդիմությունը, ինչից խոսեն ԱԺ-ում, ինչ թեմաներ քննարկեն, 5 րոպե անց ձևավորվում է 2 խոսույթ՝ ընդդիմությունը իշխանությանը անվանում է դավաճան, իշխանությունը ընդդիմությանը ՝ թալանչի»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում.










