Հուլիսի 10-ից 13-ը Վահան Քերոբյանը կգտնվի ՌԴ-ում՝ մասնակցելու միջազգային «ԻՆՆՈՊՐՈՄ-2023» արդյունաբերական ցուցահանդեսին
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 10-ից 13-ը տեղի կունենա միջազգային «ԻՆՆՈՊՐՈՄ-2023» արդյունաբերական ցուցահանդեսը, որին կմասնակցի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։
Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակից այլ երկրների գործարարների հետ ունենալ B2B հանդիպումներ։
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, կահավորված ազգային տաղավարը ընկերություններին կտրամադրվի անվճար։










