Ստոկհոլմի ոստիկանությունը թույլ է տվել Ղուրանի այրմամբ ակցիա իրականացնել

13:49 • 28.06.23

Ստոկհոլմի ոստիկանությունը թույլ է տվել քաղաքային մզկիթի մոտ Ղուրանի այրման ևս մեկ գործողություն, այժմ ակցիայի վայր են կանչվել լրացուցիչ ուժեր,հաղորդում է Շվեդական ռադիոն։

Այսօր մուսուլմանները նշում են գլխավոր կրոնական տոներից մեկը՝ Կուրբան բայրամը, հավելում է kommersant.ru-ն։

Ստոկհոլմի ոստիկանությունն իր քայլը հիմնավորել է Շվեդիայի վարչական դատարանի որոշմամբ. ապրիլի սկզբին դատարանը չեղյալ է հայտարարել Շվեդիայի ԱԳՆ-ի կողմից սահմանված արգելքը ցույցերի նկատմամբ, որոնց ընթացքում այրվում էր Ղուրանը: Դատարանը իր որոշման մեջ նշել է, որ հավաքների և ցույցերի ազատությունը սահմանադրորեն պաշտպանված իրավունքներ են։

Հունվարի վերջին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրան են այրել։ Ակցիան ղեկավարել է ծայրահեղ աջ և հակաիսլամիստական Hard Course կուսակցության ակտիվիստ Ռասմուս Պալուդանը։ Դրանից հետո Թուրքիան հայտարարել էր, որ հավանություն չի տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ինչպես հաղորդում է Aftonbladet թերթը, մայիսի սկզբին Շվեդիայի դատախազությունը հեռակա ձերբակալել է Պալուդանին։


Ստոկհոլմի ոստիկանությունը թույլ է տվել Ղուրանի այրմամբ ակցիա իրականացնել