«Առաջնորդները՝ ռազմավարության և փոփոխությունների կերտողներ»․ «Մատենա» առաջնորդության միջազգային դպրոցը կազմակերպել էր բացօթյա դասախոսություն (լուսանկարներ)

11:35 • 28.06.23

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը հունիսի 27-ին կազմակերպել էր բացօթյա դասախոսություն՝ «Առաջնորդները՝ ռազմավարության և փոփոխությունների կերտողներ» թեմայով։ Դասախոսությանը ներկա էին շուրջ 600 մասնակից:

Բնութագրությունը հասանալի չէ

Դասախոսությունը վարում էին ավստրիական խոշորագույն բանկային խմբի՝ «Erste Group»-ի թվային տրանսֆորմացիայի նախկին տնօրեն և խորհրդի անդամ, «Մատենա» միջազգային դպրոցի դասախոս Արա Աբրահամյանը և «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Մատենա» դպրոցի տնօրեն Ռուբեն Հայրապետյանն իր ելույթում կարևորեց ռազմավարության և վստահության դերը առաջնորդության համար:

«Եթե դու առաջնորդ ես ու հասկանում ես, որ ռազմավարությունը կարևոր է, որովհետև առանց ռազմավորության դու ոչինչ չես կարողանալու անել, չես հասկանալու քո գործողությունները ուր են տանում, արդյոք այս պահին արդյունավետ թվացող գործողությունները արդյունավետ են իրականում թե ոչ, ինչ անել, ինչպես անել:

Այս գործընթացում ամեն ինչ կախված է առաջնորդության ոճից: Իսկ առաջնորդության ոճը ինքն իրենով կախված է իրավիճակային գործոններից, որոնք ձևավորում են տվյալ իրականությունը և տարբեր կազմակերպությունների, տարբեր միավորների համար դրանք տարբեր ուղղություններ կարող են ստանալ»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Ըստ նրա, առաջնորդության կարողությունների զարգացումն ամենաբարդ գործերից մեկն է.

«Ինչքան էլ մենք խոսում ենք այն մասին, որ ամեն ինչ լավ է, մենք հավաքվել ենք, այստեղ խոսում ենք, թե ինչպես դառնալ ավելի լավ առաջնորդ, ինչպես ճիշտ կառավարել, ինչպես համակարգը ճիշտ դիրքավորել և կազմակերպել, բայց սա շատ-շատ բարդ գործընթաց է»,- ասել է նա:

«Մատենա» միջազգային դպրոցի դասախոս Արա Աբրահամյանը իր ելույթում կարևորեց մարդկանց և ստրատեգիայի առկայությունը, նա նշեց, որ առաջնորը իր կողքին պետք է ունենա շատ և ամեն ինչ անող մարդկանց և լավ ստրատեգիա:

Բնութագրությունը հասանալի չէ

«Առաջնորդի գործը կայանում է նրանում, որ ինքը որոշում է իր պատասխանատվության ոլորտի համար ստրատեգիա և գտնում է համախոհներ, մնացածը ինքն իրեն ստացվում է: Ստրատեգիան մի հարցի պատասխան է՝ ինչ չեմ անելու, որովհետև իրականությունը թելադրում է սահմանափակումների միջոցով:

Դուք միշտ ընտրության առաջ եք կանգնում, և կարևոր ընտրությունը նա չի՝ ինչ եմ անում, այլ դուք պետք է խիստ ու ծանր որոշում ընդունեք, թե ինչ չեք անելու»,- ասաց Արա Աբրահամյանը:

Դասընթացի վերջում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսներին: Միջոցառման կազմակերպիչները մտադիր են այս ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական։

Բնութագրությունը հասանալի չէ

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը գործում է 2021 թվականից։ «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: «Մատենան» համագործակցում և համատեղ կրթական ծրագրեր է իրականացնում աշխարհի առաջատար համալսարանների և բիզնես դպրոցների հետ: «Մատենայի» առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը՝ նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման և գերազանցության:

 

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Առաջնորդները՝ ռազմավարության և փոփոխությունների կերտողներ»․ «Մատենա» առաջնորդության միջազգային դպրոցը կազմակերպել էր բացօթյա դասախոսություն (լուսանկարներ)