Փարիզի արվարձանում ոստիկանի կողմից դեռահասի սպանությունից հետո անկարգություններ են սկսվել (լուսանկարներ)

10:05 • 28.06.23

Փարիզի Նանտեր արվարձանում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանը սպանել է 17-ամյա դեռահասին։ Ոստիկանությունը յոթ մարդու է ձերբակալել։ Այս մասին հայտնում են Le Monde թերթը և BFMTV հեռուստաալիքը։

Le Monde-ի փոխանցմամբ՝ ոստիկանը 17-ամյա դեռահասից պահանջել է կանգնեցնել մեքենան, որում նա եղել է երկու այլ ուղևորի հետ։ BFMTV-ի փոխանցմամբ՝ ոստիկանը կրակել է դեռահասի վրա, երբ վերջինս հրաժարվել է կատարել նրա պահանջները։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 27-ի առավոտյան։

Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է դիտավորյալ սպանության կասկածանքով։ Սպանված դեռահասի վարած մեքենայի ուղևորներից մեկը բերման է ենթարկվել, ևս մեկը հետախուզվում է։ Ըստ BFMTV-ի՝ դեռահասին նախկինում տեսել են առանց վկայականի մեքենա վարելիս և հրաժարվելով կատարել ոստիկանության պահանջները:

Երեկոյան Նանտերում բողոքի ցույց է անցկացվել տեղի ոստիկանության շենքի մոտ։ Ավելի ուշ այն վերածվել է անկարգությունների։ Ցուցարարներից ոմանք հրկիզել են բարիկադներ և աղբամաններ, ջարդուփշուր արել ավտոբուսի կանգառը և ճայթրուկներով հարվածել ոստիկաններին։ Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Անկարգությունների ժամանակ յոթ մարդ է բերման ենթարկվել, գրում է Le Monde-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ BFMTV-ի տվյալներով՝ տուժել է առնվազն մեկ մարդ։
Firefighters work to put out a burning car on the sidelines of a demonstration in Nanterre, west of ParisDisorder broke out this evening after French police killed a teenager who refused to stop for a traffic check in the cityFirefighters attempt the extinguish a blaze in Nanterre, on the western outskirts of Paris, this eveningFirefighters work to put out burning street furniture after youths took to the street in anger over the killing of 17-year-old NaelVideo footage shows fireworks being thrown by a throng of youths in Paris tonight, with claims that several missiles were aimed at police officers¿There are mobs setting fire to cars and shooting firework rockets at officers,¿ said a Paris police spokesmanParamedics tried in vain to save the 17-year-old driver, later identified as Nael, 17,Dashcam footage from another motorist showed Nael's vehicle after it crashedFirefighter extinguish a burning vehicle destroyed by protesters in Nanterre on June 27Firefighters work to put out the remnants of an arson attack in Nanterre, on the western outskirts of ParisOne car was set alight as dozens of youths took to the streets of Nanterre and rallied against police


Փարիզի արվարձանում ոստիկանի կողմից դեռահասի սպանությունից հետո անկարգություններ են սկսվել (լուսանկարներ)