ՍԱՏՄ պատվիրակությանն են ներկայացվել հացահատիկի անվտանգության լաբորատոր հսկողության ՌԴ համակարգերը (լուսանկարներ)

12:29 • 28.06.23

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի գլխավորությամբ,  Ռուսաստանի Դաշնությունում է՝ ծանոթանալու Ռոսսելխոզնադզորի կարանտինային բուսասանիտարական հսկողության և հացահատիկի որակի ու անվտանգության հսկողության ապահովման, գյուղատնտեսական մթերքների արտադրության մեջ թունաքիմիկատների կիրառման լաբորատոր հսկողության համակարգերին և այլն։

Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից:

«ՍԱՏՄ ներկայացուցիչներն այցելել են Ռոսսելխոզնադզորի ենթակայության տարբեր կազմակերպություններ և լաբորատորիաներ, որտեղ գնահատվում է հացահատիկի և հացահատիկի վերամշակված արտադրանքի համապատասխանությունը ներմուծման պահանջներին: Ներկայացվել է ռուսական հացահատիկի արտահանման ողջ գործընթացը` հաշվի առնելով, որ Հայաստանը խիստ պահանջներ է ներկայացնում ներկրվող պարենային հացահատիկի նկատմամբ։  

Հայ մասնագետները կծանոթանան նաև ռուսական ФГИС «Аргус-Фито», ФГИС «Аргус-Лаборатория», ФГИС «Аргус-Обеззараживание», ФГИС «Сатурн», ինչպես նաև ФГИС «ВетИС» համակարգերի և Ռոսսելխոզնադզորի արհեստական ինտելեկտի մոդելների աշխատանքի արդյունքներին:

Այցի եզրափակիչ օրը Մոսկվայում նախատեսվում են բանակցություններ ՀՀ և ՌԴ գործընկերների միջև»։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

ՍԱՏՄ պատվիրակությանն են ներկայացվել հացահատիկի անվտանգության լաբորատոր հսկողության ՌԴ համակարգերը (լուսանկարներ)