Սունակը հայտարարել է «Վագներ»-ի անդամների միջազգային հետապնդման հասնելու պլանների մասին
Մեծ Բրիտանիան իր արևմտյան դաշնակիցների հետ միասին ձգտելու է պատասխանատվության ենթարկել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամներին Ուկրաինայում և Աֆրիկայում կատարած ենթադրյալ իրավախախտումների համար։
Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։
«Մենք մշտապես դատապարտում ենք «Վագներ» խմբին: Մենք ուշադիր հետևում ենք նրանց գործողություններին Ուկրաինայում և աշխարհի այլ մասերում: Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել «Վագներ» խմբի ու նրա առաջնորդի նկատմամբ:
Մենք նաև աջակցում ենք միջազգային մեխանիզմներին, որոնք ուղղված են պատասխանատվության ենթարկելու «Վագներ» խմբի վարձկաններին միջազգային իրավունքը խախտելու համար: Մենք շատ սերտորեն աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ Ռուսաստանի կողմից նման պրոքսիների չարամիտ օգտագործումը զսպելու համար», - ասել է նա:










