Տավուշում 37-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է կանաչ գոտում, կա վիրավոր․ Shamshyan.com

12:05 • 29.06.23

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Եգանյան իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, Դիլիջանի վարչական տարածքում Կալինինի փողոցի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել կանաչ գոտում։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով՝ ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տավուշում 37-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է կանաչ գոտում, կա վիրավոր․ Shamshyan.com