Իսրայելն Ուկրաինային «Երկաթե գմբեթ» համակարգ չի տալիս՝ մտահոգվելով, որ այն կարող է հայտնվել Իրանի ձեռքում. Նեթանյահու

11:32 • 29.06.23

Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը կամ այլ զինատեսակներ չի տալիս Ուկրաինայի այն մտավախությունների պատճառով, որ դրանք կարող են հայտնվել Իրանի ձեռքում. այս մասին Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Կարծում եմ՝ կարևոր է հասկանալ, որ մենք մտահոգված ենք այն հնարավորությամբ, որ համակարգերը, որոնք մենք կտանք Ուկրաինային, կհայտնվեն Իրանի ձեռքում»,- ասել է նա։

Նեթանյահուն նշել է, որ եթե դա տեղի ունենա, Թեհրանը կկարողանա իսրայելական զենքն օգտագործել Իսրայելի դեմ։

Նա նշել է, որ Իսրայելը խիտ բնակեցված երկիր է, բայց մինչ այժմ կարողանում է խուսափել մեծ զոհերից, քանի որ «Երկաթե գմբեթ» համակարգը խոցում է Իսրայելի բնակչության կենտրոններին ուղղված հրթիռների 95%-ը։

«Այժմ, եթե այդ համակարգը հայտնվի Իրանի ձեռքում, ապա միլիոնավոր իսրայելցիներ կմնան անպաշտպան և վտանգի տակ»,- հավելել է նա։

«Երկաթե գմբեթ»-ը հակաօդային պաշտպանության համակարգ է, որը մշակվել է իսրայելական Rafael Advanced Defense Systems-ի կողմից՝ ԱՄՆ զենք արտադրող Raytheon-ի հետ համատեղ: Այն համարվում է փոքր հեռահարության հրթիռների դեմ ամենաարդյունավետ համակարգերից մեկը։

2022 թվականի հունիսի սկզբին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկն ասել էր, որ Ուկրաինան շահագրգռված է «Երկաթե գմբեթ» համակարգի ձեռքբերմամբ։




Իսրայելն Ուկրաինային «Երկաթե գմբեթ» համակարգ չի տալիս՝ մտահոգվելով, որ այն կարող է հայտնվել Իրանի ձեռքում. Նեթանյահու