Chevrolet Niva-ն մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում․ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս․ Shamshyan.com

15:00 • 29.06.23

Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 75-ամյա Աշոտ Խ․-ն իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով Երանոս գյուղի վարչական տարածքում, սարի գագաթին տեղադրված խաչի մոտից, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200-250 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։

Վարորդը տեղում մահացել է։ Նրա դին դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Chevrolet Niva-ն մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում․ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս․ Shamshyan.com