Ոստիկանության շատ ծառայողներ չեն տիրապետում անհրաժեշտ գիտելիքների․ Անահիտ Մանասյան

14:07 • 29.06.23

ՀՀ ՄԻՊ  Անահիտ Մանասյանը  մամուլից է տեղեկացել, որ ոստիկանները թմրանյութ գտնելու կասկածանքով ակումբներից մեկում բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ։

Կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ այս հարցի հետ կապված փորձում են ստանալ պատշաճ տեղեկատվություն։

Սակայն,  ՄԻՊ-ն արձանագրեց, որ իրավական, ոստիկանական համակարգում շատ կարևոր է վերապատրաստումներ իրականացնելը, որովհետև, ըստ նրա, շատ դեպքերում ծառայողները չեն տիրապետում այն գիտելիքներին և հմտություններին, թե ինչպես է անհրաժեշտ կառավարել ճգնաժամային իրավիճակները, որ ուժի կիրառումն է համարվում համաչափ, որը՝ ոչ։

«Այս երևույթն, իրոք, մտահոգիչ է։ Եզրահանգում կարող ենք անել վարույթն իրականացնելուց  հետո, բայց մենք չեն կարող աչք փակել այս հարցի վրա և ասել՝ խնդիրներ չկան։

Այս հարցերի ուղղությամբ անհրաժեշտ է համալիր աշխատանքներ տանել»,- նկատեց  Մանասյանը։

Ոստիկանության շատ ծառայողներ չեն տիրապետում անհրաժեշտ գիտելիքների․ Անահիտ Մանասյան