Տավուշի մարզի Բերդ-Մովսես ավտոճանապարհն այսօր մեկ ժամ փակ է լինելու
10:24 • 29.06.23
Հունիսի 29-ին, Տավուշի մարզի Բերդ-Մովսես ավտոճանապարհին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Աշխատանքներով պայմանավորված ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ավտոճանապարհը փակ է լինելու։

Placeholder










