ՌԴ ՔԿ-ն քրեական գործեր է հարուցել Ուկրաինայի կողմից կռվող 160 օտարերկրյա վարձկանի նկատմամբ

12:53 • 29.06.23

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցող 160 օտարերկրյա վարձկանի նկատմամբ։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը՝ օպերատիվ խորհրդակցությունից հետո, որը Դոնեցկում անցկացրել է վարչության պետ Ալեքսանդր Բաստրիկինը։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և այլ օպերատիվ ծառայությունների հետ փոխգործակցության արդյունքում ապացույցներ են հավաքվել Վրաստանից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Շվեդիայից և այլ պետություններից վարձկանների մասնակցության վերաբերյալ: Ներկայում 33 երկրից 160 օտարերկրացի հետապնդվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեն նշել է, որ ուկրաինական զինված խմբավորումների կողմից վարձկանների հավաքագրման և մարտական գործողություններին մասնակցելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունն այժմ շարունակվում է։


ՌԴ ՔԿ-ն քրեական գործեր է հարուցել Ուկրաինայի կողմից կռվող 160 օտարերկրյա վարձկանի նկատմամբ