ՄԱԿ-ն ակնկալում է, որ Ֆրանսիայի իշխանություններն ուսումնասիրեն ոստիկանների կողմից դեռահասի սպանությունը

23:11 • 29.06.23

ՄԱԿ-ը Ֆրանսիայի իշխանություններից ակնկալում է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Փարիզի արվարձաններում դեռահասի մահվան կապակցությամբ, որը հանգեցրել է անկարգությունների։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։

«Այն, ինչ տեղի ունեցավ այս երիտասարդի հետ, իհարկե, տխուր լուր է։ Հուսով ենք և ակնկալում ենք, որ տեղի ունեցածը ամբողջությամբ կհետաքննվի»,- ասել է նա։

Ոստիկանի կողմից Mercedes-ի 17-ամյա վարորդի սպանությունը Նանտերի արվարձաններում հրահրել է  անկարգություններ, որոնք հետագայում տարածվել են այլ համայնքներում ու խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Թուլուզն ու Լիոնը:

Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը այրվել են մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ, հրկիզվել են կոմիսարիատներ, վարչական մարմինների շենքեր, վնասվել են ուսումնական հաստատություններ։ Անկարգությունները դադարեցնելուն մասնակցել են ոստիկանների և ժանդարմերիայի 2000 աշխատակիցներ, վիրավորվել են մի քանի տասնյակը։

ՄԱԿ-ն ակնկալում է, որ Ֆրանսիայի իշխանություններն ուսումնասիրեն ոստիկանների կողմից դեռահասի սպանությունը