Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր (տեսանյութ)

12:18 • 29.06.23

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, դեսպանության անձնակազմին և Միացյալ Նահանգների ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթել հաջողություններ:

Նախագահն ընդգծել է ԱՄՆ աջակցության կարևորությունը անկախացումից հետո Հայաստանի զարգացման և երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականցման գործում:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունների առկա օրակարգի և բազմաշերտ համագործակցության շարունակական զարգացման վերաբերյալ:

Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր (տեսանյութ)