Երևանում հոր և որդու վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ Shamshyan.com

17:02 • 29.06.23

Հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։10-ի սահմաններում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի միջային ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ որոշ ժամանակ անց «աջ և ձախ դաստակների քերծված վերքեր» ախտորոշմամբ՝ մեկ այլ քաղաքացի։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 30-ամյա Նարեկ Միրզոյանը և 59-ամյա Սարո Միրզոյանը։ 

Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները բաժանմունքի պետի գլխավորությամբ պարզել են, որ Ն․ և Ս․ Միրզոյանները վնասվածքերը ստացել են իրենց տանը վիճաբանության ընթացքում, և այդ ժամանակ Ս․ Միրզոյանը դանակով հարվածել է Ն․ Միրզոյանին։ 

Ս․ և Ն․ Միրզոյանները հայր ու որդի են։ Իսկ հայրը աշխատում է Գորիսում գործող դեղատներից մեկում որպես դեղատան վարիչ։

Երևանում հոր և որդու վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ Shamshyan.com