Բաքվի նորակառույցներից մեկում վերելակն ընկել է 7-րդ հարկից. կան տուժածներ

15:07 • 30.06.23

Բաքվի էլիտար բազմաբնակարանային շենքերից մեկում վերելակը պոկվել է ու ընկել հորանի մեջ:

Ինչպես գրում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը, դեպքը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով: Վերելակն ընկել է  շենքի 7-րդ հարկից:

Ընկելու պահին դրանում վեց մարդ է եղել, նրանք ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

Բաքվի նորակառույցներից մեկում վերելակն ընկել է 7-րդ հարկից. կան տուժածներ