Լուսագյուղ բնակավայրի մոտ վթարային կամրջի վերականգնման աշխատանքներ են իրականացվելու, ներկայացվել է շինարարության վայրի շրջանցման սխեման

12:00 • 30.06.23

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածի (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) վթարային կամրջի վերականգնման շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով առաջիկա մի քանի օրերին արգելվելու է տեղամասում բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Ներկայացվում է շինարարության վայրի շրջանցման սխեման։ Վարորդներին խնդրում ենք կամուրջը շրջանցել նշված սխեմային համապատասխան», - ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Возможно, это изображение план этажа, светокопия, конденсатор и текст

Возможно, это графический образ (светокопия, план этажа, карта и текст)

Լուսագյուղ բնակավայրի մոտ վթարային կամրջի վերականգնման աշխատանքներ են իրականացվելու, ներկայացվել է շինարարության վայրի շրջանցման սխեման