Երկրորդ համաշխարհայինի հայազգի մոռացված հերոսները. համաժողով ՊՆ պատմության թանգարանում (լուսանկարներ)

11:06 • 30.06.23

Հունիսի 29-ին ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի է ունեցել համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով։

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

«Համաժողովին ներկա էին զինվորականներ, գիտաշխատողներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։

Ներկաները նախ շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել համաժողովի շրջանակում բացված ժամանակավոր ցուցադրության արժեքավոր նմուշներին:

Համաժողովի ընթացքում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ԵՊՀ-ի, Հայաստանի ազգային արխիվի և ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ներկայացուցիչներն անդրադարձել են Երկրորդ աշխարհամարտին հայերի ծանրակշիռ մասնակցությանն ու ավանդին, հանգամանալից ներկայացրել չհանրահռչակված, պատերազմի` մինչև օրս անհայտ էջեր ու հանրությանն անհայտ մասնակիցների սխրանքներ։

Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մարտիկների սխրանքն ու խիզախությունը գնահատելը և նրանց վաստակն արժևորելը ժամանակի հոլովույթում առանցքային նշանակություն ու կարևորություն ունեն։

Առաջիկայում կհրատարակվի համաժողովի ընթացքում հնչած զեկույցների ժողովածուն»։

 Հնարավոր է սա 7 մարդ and սովորող մարդիկ նկարն է

Հնարավոր է սա 9 մարդ and սովորող մարդիկ նկարն է

Հնարավոր է սա 10 մարդ and սովորող մարդիկ նկարն է

Հնարավոր է սա 4 people նկարն է

Հնարավոր է սա 2 people նկարն է

Հնարավոր է սա 12 մարդ, սովորող մարդիկ and սեղան նկարն է

Հնարավոր է սա 6 people նկարն է

 

Երկրորդ համաշխարհայինի հայազգի մոռացված հերոսները. համաժողով ՊՆ պատմության թանգարանում (լուսանկարներ)