Քիշնևի օդանավակայանում Տաջիկստանի քաղաքացի է կրակել․ Մոլդովայի վարչապետ

21:25 • 30.06.23

Տաջիկստանի 43-ամյա քաղաքացին է կրակ բացել Քիշնևի միջազգային օդանավակայանում, որտեղ երկու մարդ է մահացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը։

Վարչապետի խոսքով՝ տղամարդը պետք է արտաքսվեր Մոլդովայից։

«Արատաքսման սպասասրահ ուղեկցվելիս նա սահմանային ոստիկանության աշխատակցից խլած ատրճանակով կրակել ու սպանել է սահմանապահ ոստիկանի, ինչպես նաև օդանավակայանի անվտանգության աշխատակցի։ Եվս մեկ մարդ՝ ուղևոր, վիրավորվել է և բժիշկների հսկողության տակ է»,- գրել է Ռեչանը:

Մոլդովայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, կրակողը ձերբակալվել է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն կազմակերպելու հոդվածով։ Միջադեպի կապակցությամբ Քիշնևի օդանավակայան է ժամանել Մոլդովայի ՆԳՆ ողջ ղեկավարությունը։

Քիշնևի օդանավակայանում Տաջիկստանի քաղաքացի է կրակել․ Մոլդովայի վարչապետ