Բերման է ենթարկվել Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը

21:18 • 30.06.23

 

Հունիսի 29-ին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Արարատի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և Արարատի բաժին է տարվել 28-ամյա Ժորա Հ.-ն: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Նա հունիսի 6-ից ՌԴ Մոսկվայի մարզի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

Բերման է ենթարկվել Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը