Բանգկոկի միջազգային օդանավակայանում շարժասադուղքը քաշել է կնոջ ոտքը, ինչի հետևանքով այն անդամահատվել է (լուսանկարներ)
Բանգկոկի միջազգային օդանավակայանում շարժասադուղքը քաշել է 57-ամյա կնոջ ոտքը, ինչի հետևանքով այն անդամահատվել է, գրում է CNN-ը:
Don Mueang միջազգային օդանավակայանի տնօրենի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել ներքին ուղևորատար տերմինալի հարավային միջանցքում։
Նա մանրամասնել է, որ շարժասանդուղքը քաշել է կնոջ ձախ ոտքը, ինչի հետևանքով խիստ լուրջ վնասվածքներ են առաջացրել: Դեպքի վայր ժամանած բժիշկները նրան հոսպիտալացրել են ու մինչև ծունկն անդամահատել ոտքը:













