Այս տարի կմեկնարկի Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններն իրար կապող այլընտրանքային երկու նոր ճանապարհի կառուցումը (տեսանյութ)

23:44 • 30.06.23

Այս տարի Երևանում կմեկնարկի Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններն իրար կապող այլընտրանքային երկու նոր ճանապարհի կառուցումը։ Հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։ 

․ Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով համայնքն այսօր մի շարք նախագծեր է դիտարկում: Դրանցից երկուսն իրար կկապեն Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանները. ծրագրերը կմեկնարկեն այս տարի:

․ Մյասնիկյան պողոտան Գյուրջյան փողոցին կապող նոր ճանապարհը կունենա ավելի քան 2.3 կմ երկարություն և 9 մ լայնություն:

․ Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջն իրար կապող ճանապարհը՝ 1.4 կմ երկարություն ու 7մ լայնություն:

Այս տարի կմեկնարկի Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններն իրար կապող այլընտրանքային երկու նոր ճանապարհի կառուցումը (տեսանյութ)