Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, բախվել են ավազով բարձված ЗИЛ-ն ու Howo բեռնատարը. Shamshyan.com

16:16 • 01.07.23

Ժամը 12:35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 133 կմ հատվածում՝ «Արծվի թևերի» հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 37-ամյա Հովհաննես Կարապետյանի վարած Howo մակնիշի ու 32-ամյա Գոռ Բաղդասարյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարները: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկություններ, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում: 

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, բախվել են ավազով բարձված ЗИЛ-ն ու Howo բեռնատարը. Shamshyan.com