Ֆրանսիայի ՆԳՆ-ն անկարգությունների պատճառով համալրում է ուղարկել Մարսել ու Լիոն

20:46 • 01.07.23

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը համալրումներ է ուղարկել Մարսել ու Լիոն՝ անկարգությունները ֆոնին։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Բուշ-դյու-Ռոն ոստիկանության պրեֆեկտուրան։

«Երեկ Մարսելում տեղի ունեցած քաղաքային բռնությունից հետո ներքին գործերի նախարարը որոշեց զգալի համալրումներ տրամադրել՝ ի լրումն ազգային ոստիկանության և RAID-ի անձնակազմի (էլիտար ստորաբաժանում - Tert.am). համալրում հանրապետական անվտանգության ընկերությունների կողմից զրահատեխնիկայի և ժանդարմերիայի երկու ուղղաթիռների կիրառմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

BFMTV-ն հայտնել է, որ Լիոն է ուղարկվել նաև հանրապետական անվտանգության 8-րդ ստորաբաժանումը (CRS 8)։

Ֆրանսիայի ՆԳՆ-ն անկարգությունների պատճառով համալրում է ուղարկել Մարսել ու Լիոն