Կյանքից հեռացել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Վալերի Մանիլովը

17:18 • 01.07.23

Ծանր երկարատև հիվանդությունից հետո 85 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Մանիլովը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ զորահրամանատարների ակումբի ներկայացուցիչ Նիկոլայ Դերյաբինը։ 

«Վալերի Լեոնիդովիչը մահացել է 85 տարեկան հասակում ծանր երկարատև հիվանդությունից հետո Պ.Վ.Մանդրիկի անվան կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում։ Նա թոշակի է անցել ՌԴ ԶՈւ շարքերից՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից հետո։»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Մանիլովի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 3-ին Միտիշչիի զինվորական հուշահամալիրում։

 

 

Կյանքից հեռացել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Վալերի Մանիլովը