Խոշոր հրդեհ` Արարատի մարզում, աղբավայրում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից․ Shamshyan.com

16:50 • 02.07.23

Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 13:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափնյա և Ղուկասավան գյուղերի միջնամասում գտնվող գազալցակայանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել: 

Պարզվել է, որ այրվում են կուտակված աղբ և պլաստմասե իրեր: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

Խոշոր հրդեհ` Արարատի մարզում, աղբավայրում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից․ Shamshyan.com