Ֆրանսիայում անկարգությունների առաջին մասնակիցները դատապարտվել են մինչև 4 ամիս ազատազրկման
Գրենոբլի դատարանը կայացրել է առաջին դատավճիռները զանգվածային անկարգություններին մասնակցելու համար, երեք հոգի դատապարտվել են 3-4 ամիս ազատազրկման։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում ջարդուփշուր են արվել և թալանվել առնվազն 10 առևտրի կենտրոն, ավելի քան 200 սուպերմարկետ, 250 ծխախոտի խանութ և հագուստի ու սպորտային ապրանքների բազմաթիվ խանութներ։










