Ֆրանսիայի հյուսիսի 10 քաղաքում անկարգությունների դեմ պայքարելու համար պարետային ժամ է սահմանվել

21:26 • 02.07.23

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող 10 քաղաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել՝ անկարգությունների դեմ պայքարելու համար։

Այդ քաղաքների թվում են Լիլը, Դենանտը, Կրուան և Ռուբեն։

Պարետային ժամի մեկնարկը տատանվում է տեղական ժամանակով 20:00-ից մինչև 22:00, և կախված քաղաքից, կարող է տարածվել կամ բոլոր բնակիչների վրա, կամ միայն անչափահասների:

Նաև պարետային ժամ է մտցվել Փարիզի որոշ արվարձաններում։

Ֆրանսիայի հյուսիսի 10 քաղաքում անկարգությունների դեմ պայքարելու համար պարետային ժամ է սահմանվել