Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին կբարձրանա 4-6 աստիճանով

15:58 • 02.07.23

Հայաստանի տարածքում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ին, 7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

«Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Screenshot_5(16).png (227 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևանում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ի, 7-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Screenshot_4(21).png (22 KB)

Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին կբարձրանա 4-6 աստիճանով