Պայթյուն՝ Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանի մոտ

18:25 • 02.07.23

Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները՝ վկայակոչելով ականատեսներին։

Ենթադրաբար, ռազմական օդանավակայանի տարածքում վառելիքով և քսանյութերով պահեստի վրա գրոհի փորձ է արվել, սակայն հրթիռը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի օգնությամբ։

Ինչպես հայտնում է Shot Telegram ալիքը, պայթյունը տեղի է ունեցել տեղի օդանավակայանից 200 մետր հեռավորության վրա՝ ստեղծելով 10 մետր տրամագծով և մոտ 4 մետր խորությամբ խառնարան։

Միջադեպի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

Պայթյուն՝ Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանի մոտ