Ֆրանսիայում սպանված դեռահասի տատիկը կոչ է արել դադարեցնել անկարգությունները

18:42 • 02.07.23

Երեքշաբթի օրը Ֆրանսիայի Նանտեր քաղաքում ոստիկանության կողմից սպանված 17-ամյա դեռահասի տատը կոչ է արել դադարեցնել անկարգությունները և դատապարտել է տղայի մահվան օգտագործումը որպես ամեն ինչ ոչնչացնելու պատրվակ, ասել է նա BFMTV-ին տված հարցազրույցում:

«Մեղադրում եմ միայն այն ոստիկանին, ով սպանել է թոռնիկիս։ Լավ է, որ ոստիկաններն այստեղ են, ամեն ինչ ջարդողներին ասում եմ՝ դադարեցրեք։ Պետք է, որ նրանք կանգ առնեն, չկոտրեն ցուցափեղկերը, դպրոցները, ավտոբուսները»,- հորդորել է նա։

Դեռահասի տատիկը հավելել է, որ վստահում է ֆրանսիական արդարադատությանը, և որ խռովարարները նույնպես պատասխանատվություն են կրելու իրենց արարքների համար։

Ֆրանսիայում սպանված դեռահասի տատիկը կոչ է արել դադարեցնել անկարգությունները