Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ում, կան զոհեր և տասնյակ վիրավորներ

16:27 • 02.07.23

Առավոտյան ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր նավահանգստային քաղաքում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Բալթիմորի հարավային մասում։ Միջադեպի ականատեսները AP News-ին պատմել են, որ կրակոցները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին «Բրուքլինի օր» կոչվող միջոցառմանը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Հաղորդվել է երկու զոհի և 28 տուժածի մասին:



Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ում, կան զոհեր և տասնյակ վիրավորներ