Ուկրաինայի 9 մարզում օդային տագնապ է հայտարարվել. Կիևն անօդաչուներ են գրոհել

10:47 • 02.07.23

Կիևում, Խարկովում, Պոլտավայում, Կիրովոգրադում, Դնեպրոպետրովսկում, Չեռնիգովում, Սումիում և Չերկասիում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածներում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

Կիևի իշխանությունները հայտնել են անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ գիշերը մարզը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման։

Նրա խոսքով՝ սա առաջին հարձակումն է Կիևի վրա վերջին 12 օրվա ընթացքում իրանական անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Նշվում է, որ դրանք բոլորը խոցվել են։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Ուկրաինայի 9 մարզում օդային տագնապ է հայտարարվել. Կիևն անօդաչուներ են գրոհել